▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին առաջարկներ անելու փոխարեն, միգուցե՞ պետք է, որ ՀՀ-ում ամեն մարդ իր գործով զբաղվի ․․․

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Այսօր Իտալիայում ավարտվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, որին, չնայած հայ մարզիկների մասնակցությանը, որևէ ֆունկցիոնալ մասնակցություն չի ունեցել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այս օլիմպիական խաղերը մեզ համար նշանավորվեց դրանով, որ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի պահանջով հայ գեղասահորդների նախընտրած գեղարվեստական ստեղծագործությունից զեղչվեց «Արցախ» անվանումը, իսկ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն այդ օրերին ոչ թե զբաղված էր հայ մարզիկների սպորտային շահերի պաշտպանությամբ, այլ Վարդենիսում մասնակցում էր նոր սառնարանին տնտեսության մթերման կայանի բացման արարողությանը՝ հորդորելով տեղի բնակիչներին կարտոֆիլի փոխարեն՝ գազար և բրոկոլի աճեցնել։

Հայաստանին առաջարկներ անելու փոխարեն, մի գուցե պետք է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով զբաղվի և պատասխանատվություն կրի ամեն ձախողման ու չարածի համար։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին