▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի նախկին պատգամավորի սպանությանը մասնակցելու մեջ

Հայաստանի քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ, Կիվան 2023 թվականի դեկտեմբերին սպանվել էր Մոսկվայի մարզում։

Baza Telegram ալիքի տվյալներով՝ Արայիկ Ամիրխանյանը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տրամադրել է Կիվայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, որից հետո մարդասպանը կրակել է Կիվայի վրա։ Դեռ քննության ավարտից առաջ` մայիսի սկզբին, Ամիրխանյանը ձերբակալվել էր կաշառակերության գործով։

Ամիրխանյանը Ուկրաինայի նախկին քաղաքացի է։ 2020-ին «Ուկրավտոդորը» նրան մեղադրել էր գերատեսչության գրասենյակի վրա ավազակային հարձակման և պետական մրցույթներին միջամտելու համար։ 2021 թվականին Զելենսկին նրան զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից՝ հայկական անձնագիր ունենալու պատճառով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին