▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կապիտուլյացիան ունի անուն-ազգանուն, սցենար, սցենարի հեղինակ ու դերակատարներ․․․Սևան Ղազարյան

44-օրյա պատերազմի մասնակից, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի շրջանավարտ Սևան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարտվեցինք, որովհետև բանակը թալանում էին»

Իսկ ի՞նչ է՝ Ադրբեջանի բանակը չէի՞ն թալանում։

Ադրբեջանական սպայակազմը ավելի կրթվա՞ծ էր։

Ադրբեջանում ռազմավարական հանճարնե՞ր էին նստած։

Եվ ընդհանրապես՝ համաշխարհային պատմության մեջ կա՞ նման դեպք, երբ որևէ երկիր պատերազմ է հաղթել՝ թալանի բացակայության շնորհիվ կամ պարտվել՝ թալանի առկայության հետևանքով:

Աշխարհի բոլոր բանակներն էլ այս կամ այն չափով թալանվում են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում 6 շաբաթ պատերազմելուց հետո թշնամուն միջանցք խոստանալ ու սեփական հայրենակիցներին արհեստականորեն գցել շրջափակման մեջ։ 5 տարի է անցել, բայց մարդիկ դեռ տուրք են տալիս «թալանված բանակի» քարոզչական միֆերին ու հետին թվով հորինում պարտության նորանոր «օբյեկտիվ պատճառներ»՝ գեոպոլիտիկ կոնսպիրոլոգիայից մինչև ստրատեգիական դիսբալանս։

Հասկացե՛ք վերջապես՝ չկա այդպիսի օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանին կհասցներ կապիտուլյացիայի:

Հայաստանի կապիտուլյացիան ունի անուն-ազգանուն։

Հայաստանի կապիտուլյացիան ունի սցենար, սցենարի հեղինակ ու դերակատարներ։

Այո, հենց ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, որովհետև միայն կապիտուլյացիայի ենթարկված երկիրն է հանձն առնում թշնամու պարտադրանքով սեփական Սահմանադրությունը փոխել, պետությունը լուծարել ու «չորրորդ հանրապետություն» հիմնել։

Իսկ հայոց բանակը իր գլխավոր ռազմավարական խնդիրը լուծել է նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Իսկ ո՞րն էր այդ խնդիրը։

Թույլ չտալ, որպեսզի թշնամին կտրի Արցախ-Հայաստան ցամաքային կապը ռազմական ճանապարհով։

Իսկ Արցախ-Հայաստան ցամաքային կապը կտրել է Նիկոլ Փաշինյանը միանձնյա քաղաքական որոշմամբ։

Իսկ նա ով կասի թե իբր խնդիրները չպետք է անձնավորել, նա կոնկրետ քարոզչական գիծ է սպասարկում

Քաղաքական խնդիրները պե՛տք է անձնավորել։ Որովհետև չկա քաղաքականություն առանց անձնական պատասխանատվության։ Իսկ այդ անձին հարկ է մեկուսացնել նախ քվեաթերթիկի օգնությամբ, հետո՝ ֆիզիկապես, իսկ ամենավերջում՝ հայոց պատմությունից...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին