▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀայաՔվեն» Մայր աթոռի տարածքում հերթապահություն է սկսել` պաշտպանելու Վեհարանը ոտնձգություններից

«ՀայաՔվեն» Մայր աթոռի տարածքում հերթապահություն է սկսել` պաշտպանելու Վեհարանը ոտնձգություններից

***

«Այս օրերի զարգացումները խոսում են մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրների մեջ։ Նա շատ լավ գիտի հանրության կարծիքը՝ իր վարչապետության, իր իշխանության վերարտադրման մասին, շատ լավ գիտի, թե իր խոստումները չկատարելու դեպքում ինքը ում առաջ ինչ պատասխանատվություն է կրելու»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին հեռացնելու կոչերին, պատգամավորն ընդգծեց․ «Նիկոլ Փաշինյանը շատ փոքր մարդ է, այն մարդը չէ, որ Վեհափառին հեռացնի։ Ինքը այդքան չկա, որ նման գործ իրականացնի։ Եթե ինքը հասցնի նրան, որ հանրության մեծ մասսա կհանի եկեղեցու դեմ, ենթադրում եմ, որ հանրության իրապես քրիստոնյա Առաքելական եկեղեցու հետևորդն էլ կգնա իր պաշտելի Եկեղեցուն պաշտպանելու»։

***

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս վերջին գրառմամբ, փաստորեն, կամաց-կամաց կաթողիկոսի գործառույթների մեջ է մտնում։ Եկեղեցու ներքին կանոնները աշխարհիկացնում, իրեն էլ դնում կաթողիկոսական աթոռի տեղապահի տեղը։
Շուտով Սահմանադրությունը կփոխի, վարչապետի ու կաթողիկոսի պաշտոն-տիտղոսները կմիավորի, ու օրենքով կդառնա վարչապետ-կաթողիկոս կամ էլ կաթողիկոս-վարչապետ։ Այ, էդ ժամանակ արդեն կարող է նստել ցմահ։
Հ․Գ․ Ցավում եմ, որ սրա զառանցանքները լայքող ընկերներ (ֆեյսբուքյան և ոչ) ունեմ, որոնցից գոնե ոմանց լուրջ մարդ էի համարում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին