Սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։Պարեկներին են մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ իրենց ընկերը իրեն վատ է զգում և խնդրել են ուղեկցել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտեցել են ավտոմեքենային, տեսել որ քաղաքացին գունատ է և ինքնազգացողությունը վատացել է։
Պարեկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով ուղեկցել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներն են կատարել իրենց վստահված պարտականությունները և փրկել են նրա կյանքը։
Քաղաքացու ընկերները նշում էին, որ պարեկների ու բժիշկների շնորհիվ այլևս իրենց ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում ու եթե մի փոքր հապաղեին, ապա հնարավոր է ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։
Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 25-ամյա Արթուր Օգանեսյանն է, ով «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոն է։
Հայ չեմպիոնի կյանքը բժիշկները հրաշքով են փրկել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին