Այո, անցյալում եղել են շատ սխալներ, թերացումներ, որ հասցրել են նրան, որ փողոցից մեկը, որը պետության համար ոչնչով աչքի չի ընկել երբեք, կարողացել է իշխանություն վերցնել, այսինքն, ունեցել է այն աստիճանի աջակցություն, որ կարողացել է վերցնել իշխանությունը։ Չեմ ուզում հիմա ուրիշ հարցերի մեջ մտնել, թե ինչպես, ոնց ու տարբեր տեսությունների մեջ մտնել, բայց իհարկե, կուտակված լուրջ սխալների արդյունքն է նաև դա եղել։
ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյան


