▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակության աջակցության կարիքն ունի նաև մահացու վրաերթ կատարած Լեքսուսի վարորդը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սոցցանցերը մարդկանց այնքան սառնասիրտ դարձրեցին, որ անգամ մահն է դարձել ինքնահաստատման, ինքնաարտահայտման ու լայքեր հավաքելու միջոց: Երեկ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքի արդյունքում մարդ է մահացել, ով ունի ընտանիք, հարազատներ, բարեկամներ, ովքեր այս պահին ունեն հասարակության աջակցության կարիքը՝ զուտ այն մասով, որ լռեն և հարգեն իրենց սուգը:

Հասարակության աջակցության կարիքն ունի նաև Լեքսուսի վարորդը: Եթե որևէ մեկին թվում է, թե նա հիմա հոգեբանական ծանր վիճակում չի գտնվում, քանզի, այսպես ասած, գոլդ համարանիշերով մեքենա է վարում, ապա հենց այդ կերպ մտածողն է հիվանդ և հասարակության համար վտանգավոր: Դեպքեր կան, որ չի կարելի ուրիշի դժբախտությունն օգտագործել լայքերի, դիտումների ու սև PR-ի համար, դա ուղղակի անբարոյական է... Որևէ մեկս ապահովագրված չենք ոչ հետիոտնի, ոչ էլ վարորդի տեղը լինելուց՝ էական չէ, թե ինչ մեքենա ենք վարում կամ որտեղ ենք աշխատում...

Անինա Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին