Ապրիլի 12-ի վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքները, որոնց մասնակցել են հազարավոր երևանցիներ։ Երևանն ավելի մաքուր և ավելի կանաչապատ տեսնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են նաև հասարակական տասնյակ կազմակերպություններ։



