«Հարցին, թե ո՞ւր է սաշիկի 50/50-ը, պետք է պատասխանի սերժիկի նիկոլը...»․Գործարար
Գործարար Վահե Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր աչքովս ընկավ Էշոծյանի ինտերվյուն «Ֆակտոր թիվի»-ի եթերում։ Ու երբ հերթական անգամ լսեցի սերժիկի լնգուլավազի` մատի փաթաթան սարքած «դե սխալներ եղել են» (իրենց ասած «սխալները» սերժիկի ու իր բանդայի հանցագործություններն են) կամ «ո՞ւր է սաշիկի 50/50-ը», կրկին արյունը տվեց գլխիս։
Ժամանակին արդեն մի քանի անգամ հրապարակել եմ, որ ինքս էդ հանցավոր խունտայի տուժածներից եմ՝ թե ինչպես խաչատրյան գագոն սերժիկի հրամանով տեռորի ենթարկեց ինձ ու ընկերությունս ու ինչպես էի սերժիկի քեշը հետո հասցնում, որ կոքսի, Բադենբադենի ու Մոնակոյի փողերը չպակսեն հանկարծ։
Էսօր կպատմեմ սաշիկի 50/50-ի մասին։ Ինչպես ցանկացած բիզնեսում, իմ բիզնեսում էլ կար վստահելի մենեջմենթի խումբ, ովքեր տիրապետում էին բիզնեսի զգայուն մանրամասներին։ Տարիներ առաջ, էդ վստահելիներից մեկը, ով գրեթե 1 տարի շարունակ գողանում էր ընկերությանս զգայուն ինֆորմացիան, որը կուտակվել էր տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ մատակարարների բազա, հաճախորդների բազա, հաշվապահություն, մեդիա և այլն, էդ ինֆորմացիայով փախչում է և իր քածի (չնայած որ ամուսնացած էր) և մոսկվայից մի կգբ-շնիկ ներդրողի հետ միասին գործարկում են մի «մրցակից» ընկերություն։
Տեսնելով, որ այդ «մրցակցի» թե բովանդակությունը, թե ապրանքների ընտրությունը, թե նույնիսկ անվանումը համարյա մեկին մեկ քոփի է արված մեզնից, այնքան, որ հաճախորդները նույնիսկ չէին տարբերում, սկսում եմ հետաքրքրվել, թե ովքեր են սրանք։ Ու քանի որ սերժիկի ժամանակ օրենք հասկացություն գոյություն չուներ, հնարավոր չեղավ դրանց օրենքով պատժել։
Սրանք, հասկանալով իրենց կերած քաքերը, էդ մոսկվայի ներդրողի կապերի շնորհիվ վախից դիմում են սաշիկին։ Իսկ սաշիկը տեռորի է ենթարկում ինձ։ Եվ նրանք մարսում են էդ ողջ հանցագործությունները։
Հարցին, թե ո՞ւր է սաշիկի 50/50-ը, պետք է պատասխանի սերժիկի նիկոլը։ Ով ոչ միայն չպատժեց էդ հանցավոր խունտային, ովքեր թալանում էին, սպանում էին ու տեռորի էին ենթարկում ՀՀ քաղաքացիներիս, այլ նրանց թույլ տվեց հանգիստ ու ազատ գործել ու վայելել իրենց թալանածը։ Իհարկե որոշակի քեշ շպրտելով նիկոլի ագահ երախը։
Հ.Գ. Ի դեպ, ինչ հրապարակում եմ, դրանց կենդանի վկաներն ու ապացույցները կան։ Իսկ ես ոչինչ չեմ մոռացել։ Եվ երբ ունենանք իսկապես իրավական պետություն, բոլորը խիստ պատասխան են տալու իրենց կատարած հանցագործությունների համար։ Միայն Աստված տա, որ ողջ մնան, չսատկեն մինչ այդ, որ կրեն իրենց պատիժը»։