3-րդ համաշխարհայինի առաջ կանգնած ենք, իրենք ընկել են «Доля воровская»–ի հետևից, քաղաքապետը դրա հետ կապ չունի, ես էդ կյանքի հետ կապ չունեմ. Վարդան Ղուկասյանը պարզաբանել է աղմուկ հանած միջադեպը
Գիշեր ու ցերեկ սաղ քաղաքում դասական երաժշտություն է դրված, գիտեին, որ իմ 100-րդ օրն է, ասուլիս պիտի տամ, դիտավորյալ են արել, լրագրողների ասաց Գյումրի համայնքի ղեկավարը։
«Հաքերներն ինչ ասես` կարող են անել, տեխնիկան թույլ է տալիս, ուզեն` ադրբեջաներեն երգ կմիացնեն»,–ասաց Վարդան Ղուկասյանը։
📎Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Գյումրիում երգող շատրվաններում «Доля воровская» երգն է հնչում։ Սրա մասին գրառումներ էին արել Նիկոլ Փաշինյանն ու Գևորգ Պապոյանը։
Ասուլիսի ժամանակ պատասխանելով շաբաթներ առաջ ՔԿ հրավիրվելու մասին հարցին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. «ՀՀ-ում չկա մի դատարան, իրավական կառույց, որ ես գործ չունենամ: Չգիտեմ էլ՝ ինչքան գործ կա վրես, չգիտեմ՝ ինչ են սրանք ուզում, ինչ են անում, ոնց են անում... Ինչ ուզում են՝ անեն: Արդարությունը հաղթելու է»: *** |
«Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքին ծանոթ չեմ, վերաբերվում եմ շատ բացասական: 65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն: Մեկ էլ եղել է 37թ-ին»,- ասուլիսի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Դատապարտում եմ և՛ Բագրատ Սրբազանի, և՛ Միքայել Սրբազանի կալանավորումը»: Հիշեցնենք՝ Ղուկասյանն ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով պաշտոնավարման հարյուր օրը: |
***
«Ամբողջ աշխարհում երկրի բյուջեից ամենաքիչը ՏԻՄ-ին տալիս է ՀՀ-ն՝ 3-4 տոկոս, որը խայտառակություն է»,- ասուլիսի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Քաղաքացին ամեն հարցով առաջինը գնում է քաղաքապետարան, ասում է՝ մեռելս թաղի, կտուրս վերականգնի, դեղերիս հարցը լուծի, ուսման վարձս մուծի... ամեն հարցով դիմում է քաղաքապետարան, բայց չեղած բյուջե է, պետությունը չնչին գումարներ է տալիս: Մայրաքաղաքի բյուջեն 160 մլրդ է, երկրորդ քաղաքինը՝ 7 մլրդ, պատկերացնո՞ւմ եք»,- դժգոհեց Ղուկասյանը: *** «Էն մարդկանց ընտրեք, որոնք կասեն, որ ՀՀ-ն, ժողովուրդը մեզ համար ավելի թանկ է, քան 10 ընտանիքը: Ամբողջ երկրի ընդերքը պետք է դառնա պետական սեփականություն: Եթե նմանատիպ մարդ կլինի, իրեն կպաշտպանեմ: Չտա Աստված, որ չլինի նմանատիպ մարդ, որովհետև ես չեմ ուզում գնալ ու նմանատիպ հարցերի մեջ մխրճվել, որովհետև դա եզան լուծ է»,- ասուլիսի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով իր հարցազրույցի վերաբերյալ լրագրողի հարցին: «Եթե տեսնեմ, որ չկա էդպիսի մարդ, իսկ ժողովուրդը վստահի ու ինձնից պահանջի, ասի՝ հայի տղա ես, հենց լավ տղա ես, արի ստանձնի, էդ ժամանակ նոր պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու: Պատրաստ եմ և կարող եմ: Իսկ եթե չանեմ իմ ասածները, երկու ձեռքս կտրեք: Թե արագ կարգով էս երկիրը ոտքի չկանգնեցնեմ, ուրեմն ես իմ հորս տղեն չեմ»: |