▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ին պատկանող և Հ1-ում խորը տեղ պահած ֆիլմ կա․․․

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հ1-ին պատկանող և Հ1-ում խորը տեղ պահած ֆիլմ կա, կոչվում ա «Կյանք ու կռիվ»: Հաղթանակի մասին ա, Բանակը և Հայաստանը սիրելու մասին ա` հեչ ցույց տալու բան չի հիմա: Բայց դրա մասին չեմ գրում:

Ֆիլմը նկարելուց կողքիս էին Հովոն, Նարեկը, Բաբայանը, Գրիգորյանը.... բոլորի անունը չտամ` իրանց նման տղերքը շատ էին, իսկ Երկիրը ապահով:

Նրանք ինձ թույլ չէին տալիս կեղծել:

Ես նայում էի նրանց ու ուզում էի հասկանալ, որն ա էդ ուժը, որ ստիպում ա նրանց տենց սիրել Երկիրը` անմարդկային սիրել, անբացատրելի: Կոպեկներ ստանալով, տաքսի քշելով... սիրել ու պատրաստ լինել կյանքը տալ ամեն պահի....

Այդ սիրո բանաձևը չէի հասկանում նույնիսկ ես` նրանց մասին ֆիլմ նկարահանող ռեժիսորը:

Շատերին վերջին պատերազմը տարավ: Երևի շատերի մոտ եկավ հիասթափություն` դավաճանված լինելու գիտակցում:

Եռաբլուրը սրբավայր է և հիշեցում է մեր անցյալի մասին:

Երևի մենք ունենք նաև ապագա: Բայց պետք է հասկանանք, որ երբեք չենք լինի անկախ Երկիր, եթե չունենանք ուժեղ Բանակ:

Եթե այդ Բանակում չծառայեն նրանց պես տղերք: Եթե տարիներ անց իմ պես մի ռեժիսոր, շատ ավելի երիտասարդ, չխոստովանի, որ չի հասկանում ` Զինվորի Իր Երկիրը սիրելու այդ բանաձևը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին