▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հ1-ը օգտվել է Ռուբեն Քոչարի հեղինակած «Երվանդ Քոչար» ֆիլմի կադրերից, անգամ այստեղ չնշելով հեղինակի անունը»

Նարինե Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի անդրադառնա այս թեմային, եթե այդքան շատ չլինեին երեկվանից զանգերն ու վրդովված արձագանքները հանրայինի եթերում Երվանդ Քոչարին նվիրված հաղորդման վերաբերյալ, որտեղ Քոչարի մասին խոսում են ամենատարբեր անձիք, բացի Քոչարի ամենամոտ, ամենահարազատ մարդուց, նրա որդուց՝ Ռուբեն Քոչարից:

Սա արդեն որերորդ դեպքն է վերջին շրջանում, երբ ծավալուն ֆիլմաշար կամ հաղորդում է արվում, ինչպիսին էր Բուն TV-ի 10 մասանոց ֆիլմաշարը, որտեղ կրկին կտեսնեիք տասնյակ խոսնակների, բայց ոչ Ռուբեն Քոչարին....

Ի դեպ, թե Առաջին ալիքին թե Բուն TV-ին ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐ անհատի, արվեստագետի և վերջապես այսօր ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ միակ ուղիղ ժառանգի ներկայությունը միմիայն պատիվ կբերեր, (Ռուբեն Քոչարը պատահական մեկը չէ, որ պարզաբանեն թե չգիտեին կամ նպատակահարմար չէր, թե մեկի թե մյուսի ներկայացուցիչները Հրաչուհի Ութմազյան (և ոչ միայն նրանք )անձամբ ճանաչում են նրան) մինչդեռ վերջիններս կուլ են գնում այսօրվա թանգարանի տնօրինությունը գրաված տիկնանց, որոնք տարիներով վարել են այս ճղճիմ քաղաքականությունը՝ ամեն տեղ ջնջել, վերացնել Երվանդ Քոչարի կրտսեր և ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ որդու գոյությունը (ենթադրում եմ, որ նաև այս հանգամանքն է նրանց զայրույթի, չարության, նախանձի, բարդույթի պատճառներից մեկը), չնայած նույն վերաբերմունքն է նաև Քոչարի ավագ որդու՝ Դավիթ Քոչարի հանդեպ, նաև Քոչարի կյանքի տարբեր փուլերում կարևոր դեր ունեցած կանանց մասին տեղեկությունը ամեն կերպ փորձում են շրջանցել, թաքցնել և մոռացության տալ:

Մինչդեռ պատմությունը ջնջելն այդքան էլ հեշտ չէ.... հատկապես, երբ կան կենդանի վկաներ և ժառանգներ...

Փոխարենը հեռուստատեսությունները ուղղորդվելով նախընտրում են հրավիրել Երվանդ Քոչար թանգարանի տնօրենությունը զբաղեցրած և իրենց Քոչարի միակ գիտակ և ժառանգորդ հռչակածներին Կարինե Քոչար, որոնք այսօր մեղադրվում են հենց պաշտոնեական դիրքի չարաշահումներով պայմանավորված հանցավոր խախտումների մեջ և հետաքննվում են մի շարք քրեական գործերով՝ ( ներկայացնում եմ փաստերով, ի ուշադրություն բոլոր մեդիաների, կանխելու համար սպասվելիք անհիմն և մտացածին հերքումները)

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը 22.03.24 -ին նախաձեռնել է 15018824 քրեական վարույթը

2. ՀՀ քննչական կոմիտեյում՝ ծառայողական լիազորությունները օգտագործելով վստահված գույքը հափշտակելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ

3. ՀՀ պետական վերասհկողական ծառայության կողմից 2025թ. ապրիլի 17-ին թիվ Ե/939-25 գրությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն

4. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեյում 2025թ. ապրիլի 21-ին հարուցվել է 62237525 քրեական վարույթը.... (շարունակելի....)

Ի դեպ հաղորդման ընթացքում հանրային հեռուստատեսությունը օգտվել է Ռուբեն Քոչարի հեղինակած «Երվանդ Քոչար» ֆիլմի կադրերից, անգամ այստեղ չնշելով հեղինակի անունը:

#ամոթ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին