Ազատ են արձակել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանին: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, ընտրվել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին 2014 թվականի հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր Հարություն Գրիգորյանի հարևանը՝ 36-ամյա Արման Կատունյանը, որը ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր:
Արման Կատունյանի ազատ արձակման վերաբերյալ մանրամասները փորձել ենք ճշտել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանից:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը