▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում հափշտակել են «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական պաստառը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական  շտաբ»-ի հաղորդագրությունը

Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 1-ի գիշերվա  ընթացքում, Գյումրիում հափշտակել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ «Ո՛չ հանցավոր ռեժիմին՝ Ո՛չ նոր սահմանադրությանը բովանդակությամբ քարոզչական պաստառը, որը փակցված է եղել Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատին:

«Ընդդիմության միասնական շտաբ»- ը հիմնավոր կասկածներ ունի, որ այս արարքը ռեժիմի  հերթական հանցագործությունն է, որի նպատակն է խափանել իրեն և իր հեղինակած նոր սահմանադրությունը մեր ժողքարոզչությունը, ինչպես նաև որոշակիորեն խոչընդոտել այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Գյումրիի Թատերական հրապարակում գյումրեցիների հետ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած քարոզչական հանդիպման անցկացմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին