Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 58-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և դիմապակու վրա թողել թելեգրամյան հասցե՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող Գևորգ Հ․-ն կապ է հաստատել նշված թելեգրամյան հասցեով, որից հետո վերջինիցս պահանջել են 60 հազար դրամ գումար։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ |
Գողացել են ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ֆեդերացիայի նախագահի «Toyota»-ի հայելիները՝ թողնելով թելեգրամյան հասցե
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին