Գոնե մի քիչ սիրուն լինեիք, այ գոռնափշտիկներ...Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆրմանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից նկարներով. «Հիմա ո՞վ է հիշում, թե ինչ տեսակ փնթի, անխնամ, անլվա, գեշ ու չտես էին արդեն մեծաթիվ թիկնազորով, սեփական ինքնաթիռով ու զրահապատ մերսեդեսներով շրջող, տանը տասնյակ աշխատողներ պահող ու սև իկրայով սեղան նստող, միլիարդատեր դարձած, օրը մի շոր փոխող, բայց նույն գյոռմամիշը մնացած Նիկոլն ու Աննան «հեղափոխությունից» առաջ:
Հ.Գ. Գոնե մի քիչ սիրուն լինեիք, այ գոռնափշտիկներ»:
Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր կատարել․
«Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։
Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ և՛ Վանաձորով, և՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։
Շնորհակալ եմ։
Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է ասել նաև Երևան-Մարգարա, Երևան-Ագարակ, Երևան-Կոռնիձոր, Երևան-Սոտք, Երեւան-Այգեպար, Երևան-Գոգավան, Երևան-Բավրա մայրուղիների մասին»։
***
Հավելենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ չեն հիշում Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ, փոխարենը՝ մարդիկ լավ հիշում են Հայաստանը 2020 թվականից առաջ»։