▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնա էն վիժվածքին ասա՝ խոսքին տեր լինի»․ քաշքշուկ՝ ՊՆ-ի մոտ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ էին տվել ՊՆ-ին՝ կատարելու իրենց պահանջը, հանդիպելու ԳՇ պետի և Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
Նրանց բարկացրել էր, որ ՊՆ-ն առաջարկում է հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ։

Այս պահին իրավիճակը կրկին լարված է. ծնողները դրսից փակել են ՊՆ-ի դարպասները։ Ռազմական ոստիկանների ու ծնողների միջև քաշքշուկ սկսվեց։ «Ուզո՞ւմ ես բացենք դուռը, գնա էն վիժվածքին ասա, որ խոսքի տերը լինի»,- ասացին հավաքվածները:

Դիտեք նաև՝ 

ՊՆ-ի դարպասների մոտ կտրուկ վատացել է Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը

Նրա եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը, անհետ կորած է։ Շտապօգնություն են կանչել։

***

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ Նրանց առաջարկեցին հանդիպել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները չհամաձայնեցին․ «Խույս են տալիս հանդիպումից։ Ծնողների զայրույթը կրկին շարժեցին։ Այսօր պետք է 30 ծնող ընդունեին։ Էս թույլիկ մորքուրները, ոնց պատերազմից էին փախել, հիմա էլ ծնողներից փախան։ Մենք Արման Սարգսյանի հետ հանդիպում չենք ուզել»,- ասաց ծնողներից մեկը։
Այս պահին նրանք դեռ ՊՆ-ի բակում են՝ պահանջելով հանդիպում Էդուարդ Ասրյանի և Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

***

Այս պահին ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ ՊՆ-ից առաջարկեցին հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները համաձայն չեղան․ «Ստորաբար խաբեցին մեզ, ասել էին՝ կգաք, ձեզ կընդունեն։ Հիմա խաբեցին, իրենց խոսքի տերը չեղան»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ Արման Սարգսյանին հարց չունեն տալու։
«Հավատացել էինք, բայց էլի հերթական անգամ փորձեցին հրահրել, ծնողներին բարկացնել, ասել, թե անկառավարելի ենք»,- նշեց Ղուկասյանը։

«Մինչև մեր վերջին շունչը պայքարելու ենք, պիտի իմանան, որ քնած չենք, ամեն օր պրպտում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
«Տարբեր կառույցներ ենք գնում, միայն ՊՆ-ն չի, բայց էս վերջերս կառույցներից սկսել են ծնողների հետ չհանդիպել։ Նշանակում է՝ մարդիկ արխային են ընկել։ Բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասում՝ արխային մի ընկեք, չկա նման բան»,- հավելեց նա:

***

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։

Օրեր առաջ ծնողները նույն պահանջով փակել էին ՊՆ շենքի մուտքն ու ելքը, սակայն նրանց տեղեկացրել էին, որ Ասրյանի հետ կարող են հանդիպել միայն աշխատանքային օրերին:

«Մեզ հավաստիացրին, որ երկուշաբթի տեղի կունենա հանդիպում, ժամ չնշեցին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
«Ծնողներով որոշեցինք, որ երկուշաբթի ժամը 12․00-ից լինենք ՊՆ մուտքի մոտ։ Այստեղ գտնվող ծնողների կազմով կհանդիպենք իրենց հետ։ Եթե այդ օրն էլ հանդիպում չկայանա, փողոց ենք փակելու. թող ժողովուրդը չնեղանա, քաղաքը կոլապսի կենթարկենք»,- ասել էր Ղուկասյանը։
Այս պահին նրանք դեռ սպասում են, որ իրենց ընդունելության ժամ ասեն․ «Սպասում ենք ժամը հստակեցնեն, մեզ ընդունեն։ Այլապես, ինչպես Արսենն է ասել, քաղաքը կոլապսի ենք ենթարկելու»,- ասաց անհետ կործած զինվորի ծնողը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին