▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլուխները պատին կտան, թե Ցեղասպանությունը մոռացնել կտան»․․․Ջահերով երթ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։ 

***

***

Ուղիղ միացմանը հետևեք այս հղումով

***

***

***

***

***

***

Դիտեք նաև՝

«Գլուխները պատին կտան, թե Ցեղասպանությունը մոռացնել կտան, Ցեղասպանությունը եղել է և նույնիսկ շարունակվում է․ ես՝ ինքս, չորրորդ ցեղասպանությունն եմ տեսնում։ Ինքը թուրք է մոռանում է․․․ »,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածի մայրը, ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Ջահերով երթին։

«Ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Հայաստանի կեսը Ցեղասպանության սերունդ են, թող գան՝ խոսեն, որպեսզի այս տականքներին հեռացնեն՝ ռադ անեն»,- նշեց զոհվածի մայրը՝ հավելելով, չպետք է թույլ տանք Փաշինյանը մտնի Ծիծեռնակաբերդ։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկատե՞լ եք, Ջահերով երթը և ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալն ու խոնարհվելը, հիշելը Հայոց Ցեղասպանության զոհերին, մնացել են հայկական իրականության միակ առիթները, որոնք միավորում են հայությանը։
Այսօր ջահերով երթին մասնակցելու էին գնում նաև իշխանամետ երիտասարդներ, ովքեր ակնհայտորեն փորձում էին թաքցնել իրենց մասնակցությունը (հասկանալի պատճառներով):
Սա նշանակում է, որ իշխանական հակաքարոզչությունը չի կարող ազդել այնպիսի սրբազան զգացման վրա, ինչը համընդհանուր է համայն հայության համար։
ԵՒ ուրեմն` համախմբում լինելու է, ներհասարակական համերաշխություն լինելու է...»։

***

«Մենք մեր երկրի ներսում պայքարենք Ցեղասպանությունը ժխտելու դե՞մ․ որքան էլ իշխանությունները ճամարտակություն անեն, թե չեն ուրանում, չեն ժխտում, փաստերն ուրիշ տեղ են տանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը։
«Ես չեմ կարծում, թե Ցեղասպանության ճանաչման շղթան կոտրվել է, այլ կարծում եմ, որ խուլիգանական, դավաճանական և ուրացողական մի խումբ ուզուրպացրել է ՀՀ իշխանությունը և փորձում է կամավոր հարճի պես կատարել Ադրբեջանի և Թուրքիայի հրահանգները՝ անկախ նրանից, թե դա ինչ գին է պահանջելու, ընդ որում՝ կատարել նաև Ցեղասպանության ճանաչման ժխտման հրահանգը»,- նշեց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ Ցեղասպանության ճանաչման շղթան չի կարող կոտրվել, քանի դեռ մեր սերունդներն ապրում են և հիշողություն ունեն։

***

«Այս իշխանությունները ոչ միայն պատերազմում են պարտվել, այլև իրենք իրենց մոտ են պարտվել՝ հոգեբանորեն, իբրև մարդ են պարտվել։ Նրանք այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվել։
«Կարծում եմ՝ կրկին կգա ժամանակը, և ամբողջ ազգը հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը և իր իրավունքների վերականգմանը։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի»,- նշեց Մարգարյանը՝ անդրադառնալով իշխանությունների ուրացման քաղաքականության վերաբերյալ դիտարկմանը։
Մարգարյանի խոսքով՝ զիջումը եթե շարունակական քաղաքականություն է, վերջանում է ինքնասպանությամբ։

***

«Այս տարիներին աշխարհից պահանջել ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ոչ թե փարատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու Ցեղասպանությունը, որ ուրիշների կողմից այլևս նման ոճրագործություն չկրկնվի»,- Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթքից հետո ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել Մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել՝ հաճոյանալու ընծայարանին, մենք չենք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել»,- հայտարարեց Սրբազանը՝ հավելելով՝ եթե գնանք Ցեղասպանությունն ուրանալու ճանապարհով, ի՞նչ պատասխան պետք է տանք Ցեղասպանությունը ճանաչած տասնյակ պետություններին և ցեղասպանվածների իրավունքները պաշտպանած մեծ հումանիստներին։

«Կարդացի կարգախոսը՝ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։ Մինչև զարկելը, հարկավոր է զորանալ, տոկալ դրա համար, որպեսզի հալածողին մեկ զարկով կարողանաս հաղթել, զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ․․․ Կարևոր է թույլ չտալ թշնամուն իրագործել իր փայփայած նպատակները՝ Հայաստան առանց հայի, Հայաստան առանց պատմության և Հարավային Կովկասն առանց Հայաստանի»,- ընդգծեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Եթե ոչ մեկին չի խոչընդոտում, ինչի՞ սահմանափակենք։ Կարիքը լինի՝ կսահմանափակենք, բայց այս պահին բան չկա»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողի հարցին ի պատասխան, թե սահմանափակվա՞ծ է հրապարակ ելումուտը, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին՝ կառավարության շենքի գերպաշտպանությունն ինչո՞վ է պայմանավորված, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Հասարակական կարգ ենք պահում, միշտ էլ եղել է, նույն հարցն եք տալիս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին