ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին ձայնագրությունը ՝ Վարդան Ղուկասյանի անկեղծությամբ ազդեց մեր թիմի վրա։ Նույնիսկ մենք տեղյակ չենք եղել, որ ձայնագրություն է հրապարակվելու, բայց նրա խոսքերը հուզեցին բոլորիս։ Մենք ուզում ենք ասել, որ բոլորս պայքարել ենք քո համար, պայքարում ենք այսօր և շարունակելու ենք պայքարել՝ քո արդար դատավարության, քո ազատության և քո պատվով ապրելու իրավունքների համար։ Ոչ մի դժվարություն, ոչ մի փորձություն չի կարող կանգնեցնել մեզ, որովհետև մենք միասին ենք։ Մենք գիտենք, որ դու կոտրվող չես, որ ուժեղ ես, որ հայրենիքդ սիրող և ընկերությունը գնահատող մարդ ես։ Մի վարկյան անգամ չնեղվես ոչինչից, մի վարկյան անգամ չկասկածե՛ս, որ քեզ մենակ կթողնենք․ մենք քո կողքին ենք, եղբայր, սարի պես կանգնած»։
Դիտեք նաև՝