|
Այսօր՝ մայիսի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 04:50-ի սահմաններում նշված պողոտայում մարզերից մեկի բնակիչ 30-ամյա Գ. Մ-ին է մոտեցել անծանոթ մի տղամարդ և վերջինիս կողմից սեռական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հետաքրքրվելուց հետո, ըստ Գ. Մ.-ի այդ տղան սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին և դիմել է փախուստի։ Կարճ ժամանակ անց Գ.Մ-ին է մոտեցել սեռական ծառայություններ մատուցող՝ մարզերից մեկի բնակիչ 29-ամյա Ն. Վ-ն և նրա ձեռքից խլել պայուսակը, ապա դիմել փախուստի։ Տեղում Գ. Մ-ն հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 1 մլն 460 հազար դրամ գումար։ |
«Գիշերային թիթեռնիկին» ծեծող տղամարդը հայտնել է, որ իրենից կողոպտել են 1 մլն 460 հազար դրամ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


