▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինու ու կոնյակի գործերն էլ վատացան

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ այս տարին տարբերվում է մնացած բոլոր տարիներից, որովհետև գինեգործության և կոնյակագործության վիճակն ու ճակատագիրը կախված է տնտեսական-քաղաքական իրավիճակից, ֆինանսական հարցերից:

«Եվ այս ամենի ֆոնին՝ նաև ռուբլու արժեզրկումը, որի արդյունքները զգալիորեն կերևան գարնանը:

ԵՏՄ-ն լավ է էժան սեգմենտի գծում, թանկ սեգմետնի գծում մենք չենք կարող մրցել ֆրանսիական կոնյակի կամ գինիների հետ: Մենք պետք է ուղղվենք նաև այլ շուկաներ: 95 տոկոսը մղել դեպի կոնյակ, որի 95 տոկոսը մինչև 3 տարեկան է, անմտություն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց՝ ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի խաղողի բերքը կկազմի 220-230 հազար տոննա, նույն այդ տվյալներով՝ մթերել կկարողանան միայն 160-170 հազար տոննա:

«Խաղողը կմթերվի ամբողջությամբ, այստեղ խնդիրն այն է, թե երբ կվճարեն գյուղացիներին: Հասկացե՛ք, գործարաններին էլ է ձեռնտու հիմա վերցնել խաղողը, որովհետև գործարանը չի կարող անվերջ ճգնաժամի մեջ մնալ: Չեմ կարծում, որ բացառությամբ 1-2 գործարանների՝  մյուսները կարողանան մինչև հունվար այդ գումարը վճարել»,-ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին