▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի սկզբում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել՝ շնորհակալագրերի: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար «Ալեքս Գրիգ» ընկերության նախագահ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Սարգսի Կարապետյանը (ՌԴ) պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին