Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում IDBank-ի եւ Իդրամի հերթական միջոցառումը «Հայորդի» ճամբարի շուրջ 100 պատանիների համար էր։
Հանքավանի գողտրիկ բնության գրկում, ինտերակտիվ ու ինֆորմատիվ հանդիպման ընթացքում ճամբարականներին ներկայացվել են ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետորեն խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոններն ու հենց վաղ տարիքից խնայելու կարեւորության թեման, թե որքան կարեւոր է սովորել խնայել հենց վաղ տարիքից։
Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են նաեւ Idram Junior հավելվածին։ Ավելի ակտիվ մասնակիցներն արժանացել են IDBank եւ Իդրամ ընկերությունների պատրաստած մրցանակներին։
Իդրամի եւ IDBank-ից հիշեցնում են, որ «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, եւ հավաքագրված 4․991․788 դրամն ուղղվել է զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: