▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Սևանի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ փուլը։ Եռօրյա փառատոնը հյուրընկալել է հեղինակային երգի սիրահարների աշխարհի տարբեր ծայրերից։

Երգահան Ռուբեն Հախվերդյանի խոսքով երաժշտությունը միասնականության և խաղաղության ներուժ ունի․ «Սա շատ կարևոր արվեստի ճյուղ է՝ հեղինակային երգը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ գալիս են տարբեր երկրներից մարդիկ, և երգը բոլորին միացնում է: Մոռանում ենք մի պահ և պատերազմներ և այլն, և այլն: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմաստուն Ֆասթ Բանկին, որ գիտի թե ում է հովանավորում և ում չպետք է հովանավորի: Մենք շոյված ենք դրանից: Ֆասթ Բանկը միշտ մեր մեջքին կանգնած է այս առումով»:

Հիշեցնենք, որ «Հուսո առագաստ» փառատոնն իրականացվում է մի քանի փուլով՝ ընդգրկելով և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակ-կատարողների։ Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ասել է․ «Ամեն տարի աշխատանքներն են շատանում, և իհարկե, այցելուներն այս փառատոնի կրկին և նորից պիտի ասեմ, որ տարեցտարի ոչ միայն տասնյակներով, այլև հարյուրներով ավելանում են»:

Հավելենք նաև, որ եզրափակիչ փուլ անցած 13 սկսնակ հեղինակ-կատարողներ հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ բեմահարթակում և ներկայացնել իրենց ստեղծագործությունները։ Երեք օրերի ընթացքում իրականացվել են նաև վոկալի և կիթառի վարպետաց դասեր։

Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում և հնարավորություն ընձեռել երիտասարդներին կայանալ մասնագիտական  հարթակում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին