|
Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Այս գործակցությունը կարևոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։ ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանն ընդգծել է, որ այս հովանավորչությունը միտված է խրախուսել մեր մարզիկներին․ «Գրեփլինգ մարզաձևի մեր ներկայացուցիչները մեծ ներուժ ունեն և լավագույնս դրսևորել են իրենց տարբեր առաջնություններում: Ֆասթ Բանկի աջակցությունը միտված է քաջալերելու մեր տաղանդավոր ըմբիշներին, և մենք վստահ ենք, որ շարունակական աշխատանքների և աջակցության շնորհիվ կհասնենք հաղթանակների»,- ասել է նա։ Հավելենք, որ սույն թվականի մայիսի 24-ից 31-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալելու է UWW (United World Wrestling) միջազգային կազմակերպության պաշտոնական Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մասնակցելու է իր ողջ կազմով՝ մինչև 15 տարեկանների , 17 և 20 տարեկանների, մեծահասակների մրցաշարերում: Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նշել է․ «Մենք գնահատում ենք մեր գործընկերներին՝ հանձինս Ֆասթ Բանկի, որը մեր կողքին է և դարձնում է այս առաջնությունը հնարավոր, և իհարկե կուզեմ նշել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք հյուրընկալել ենք Եվրոպայի առաջնության միաժամանակ տարբեր ուղղություններ, այն է՝ գրեփլինգ, պանկրատիոն և սիրողական խառը մենամարտեր»։ Ի դեպ, Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան գործում է 2020 թվականից, այս ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են 72 մեդալ նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Ֆասթ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ և վերջին շրջանում մի շարք գործակցության պայմանագրեր է կնքել տարբեր ակումբների հետ։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ |
Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


