▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզդի երիտասարդները պատրաստակամ են՝ մեկնելու սահման և պայքարելու թշնամու դեմ

Վերջին շրջանում Ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կրակահերթի տակ պահելով հայկական գյուղերը:

Կրակոցների արդյունքում զոհվում են խաղաղ քաղաքացիներ, սահմանին՝ զինվորներ:

Ես՝ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանս, ողջ եզդիական համայնքի անունից ցավակցություն եմ հայտնում մեր ընդհանուր թշնամու գնդակից զոհված անմեղ քաղաքացիների և քաջ զինվորների ընտանիքի անդամներին, հարազատներին:

Ես վստահեցնում եմ, որ ինչպես Սարդարապատի ու Բաշ Ապարանի, Ղարաբաղի ճակատամարտերում, այնպես էլ հիմա եզդի ժողովուրդը կանգնած է իր եղբայր ժողովրդի կողքին և պատրաստ է ամեն վայրկյան զենքը վերցնել ու մեկնել սահման՝ արյան գնով պահպանելու մեր հողը, կռվելու մեր ընդհանուր թշնամու դեմ:

Եզդիական համայնքի ներկայացուցիչ

«Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին