▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամի անունը հայտնի է

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը որպես հիմնական անդամ համալրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցությանը հատկացված երեք տեղերից մեկը թափուր էր մնացել սեպտեմբերի 4-ից, երբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին՝ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Նշենք, որ ԱԺ պատվիրակությունը բաղկացած է 8 անդամից. 4-ը հիմնական,  4-ը՝ փոխարինող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին