▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, սահմանը կարող է բացվել»․ դեսպան

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները կատարելու դեպքում։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային՝ արևելքում և արևմուտքում, այս սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայաստանյան սահմանը կարող է բացվել համապատասխան ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,- ասել է դեսպանը։

Դիտեք նաև՝

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանի որոշմամբ հյուպատոսություն բացել օկուպացված Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած այլ քաղաքում։ Այս մասին նա հայտնել է APA-ին տված հարցազրույցում։

«2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր Շուշիում հյուպատոսություն չունի։ Ադրբեջանն այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած այլ քաղաքում», - նշել է դեսպանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին