8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնո՞ւմ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
Փաշինյա՛ն, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե:
Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար»,-գրել է Կարապետյանը։


