«Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր որոշի լուծարել ԵԿՄ-ն, ի՞նչ եք անելու»,- «Եռաբլուր»-ում դիմելով ԵԿՄ-ականներին՝ հարցրին լրագրողները։ Ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանն ասաց՝ համոզված է, այդ մասին խոսք լինել չի կարող․ «Երկրապահն էս պետության կայացման անբաժանելի մասն է»։ Դիտարկմանը՝ ասում են փոխելու են կարգավիճակը, Մխիթարյանը նշեց, որ կարգավիճակը կազմակերպությունն ինքն է որոշելու․ «Քանի դեռ անհրաժեշտությունը կա, որ Երկրապահը պահի սահմանները, կպահի, երբ խաղաղություն կնքվի, Երկրապահը կզբաղվի մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ մեր ոգով, որը անում է»։ Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է Երկրապահն այլևս սահման չգնա, նշեց․ «Եթե խաղաղություն կնքվեց ու սահմանին կանգնեցին սահմանապահ զորքերը, Երկրապահն ի՞նչ պետք է անի սահմանին»։ Դիտեք նաև՝ |
«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի լուծարել ԵԿՄ-ն, ի՞նչ եք անելու»․ հարց՝ ԵԿՄ-ականներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին