▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե կարող եք Ադրբեջանից բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները»․ Ռուզան Ստեփանյան

«Այստեղ են այն մարդիկ, ովքեր իրենց հարազատներին հուղարկավորեցին Արցախում՝ հույս ունենալով, որ շուտով վերադառնալու են։ Հայաստան գալուց հետո նրանք մի քանի անգամ դիմել են այս շենքում նստածին՝ պահանջելով արտաշիրիմում, բայց որևէ արձագանք, պատասխան չի եղել»,- այսօր կառավարության դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչ Ռուզան Ստեփանյանը։

«Ծնողներից մեկը նամակ է ուղարկել Արարատ Միրզոյանին, որի լրատվական բաժինը պատասխանել է 2 տողով, որ մենք միշտ բարձրաձայնում ենք այդ հարցը։ Դե կներեք՝ պապաս էլ է դա բարձրաձայնում, հետո՞։ Ադրբեջանի հետ առևտուր եք սկսել, նավթ, բենզին, վաղն էլ գազար ու լոլիկ կբերեք, բա էս մարդկանց հարցերը ե՞րբ եք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի՞․ տեղը գիտեք, որոնողական աշխատանքներ անգամ պետք չեն։ Եթե կարող եք բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները, որ էս մարդիկ գոնե խնկարկելու տեղ ունենան։ Մի երկրում, որտեղ չեն լուծվում հումանիտար հարցերը, այդ երկրում չենք կարող լինել անվտանգ և պաշտպանված, ուրեմն տվյալ իշխանությունը պետք է հեռանա»,- հավելեց Ստեփանյանը։

Ակցիայի ընթացքում մասնակիցներն իրենց պահանջը նամակի տեսքով հանձնեցին կառավարությանը։

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք  հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների մարմինների վերադարձին։ 

«Որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, ապա այդ երկրում չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածության զգացում չենք կարող ունենալ։ Այս ծնողներն այն մարդիկ են, որոնք մինչև վերջին օրը մնացին Արցախում, որպեսզի իրենց զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները կռիվ տային ադրբեջանական ասկյարների դեմ և ունեցան զոհեր։ Իրենք դուրս են եկել Արցախից այն համոզմունքով, որ կվերադառնան»,– ասաց «Համահայկական ճակատի» անդամ Ռուզաննա Ստեփանյանը։

Ծնողները նաև ստորագրահավաք են իրականացրել և մտադիր են երթով շարժվել դեպի ԱԳՆ ու Ֆրանսիայի դեսպանատուն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին