▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե առաջնորդը կռիվ է տալիս, որ հայերը պարտվեն, մարզիկը դաշտում ի՞նչ կռիվ ունի տալու .Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սարսափելին Հայաստանի հավաքականի պարտությունը չի, սարսափելին մոտիվացիայի բացակայությունն է:

Հայ մարզիկն ինչո՞ւ պետք է ուզենա հաղթել:

Արթուր Ալեքսանյանը հաղթում էր ու Ռոբերտ Աբաջյանի նկարը ցույց տալիս, Բիչախչյանը գոլ էր խփում և՝ «Աստված պահի հայ զինվորին գրությունը ցույց տալիս», Մխիթարյանը հարցարզույց էր տալիս ու նկարում Արցախի քարտեզը:

Մարզիկը նույնանում է զինվորի հետ:

Զինվորն իր մարմնով տարածք է գրավում ու Հայաստանի դրոշով գծում էդ տարածքի պատկանելությունը, իսկ մարզիկն իր մարմնով հաղթանակ էր բերում ու Հայաստանի դրոշը գլխավերևում բարձրացնելով՝ հաստատում զինվորի գծած տարածքի ուժն ու հիմնավորումը:

Հիմա մարզիկի առաջնորդը բանտարկում է զինվորներին ու նրանց հրամանատարներին, զինվորի գծած տարածքները հանձնում, զինվորներին օրհնած քահանաներին տեռորիստ սարքում, ներարկում, որ հաղթանակը՝ պարտություն է, Դրոշի ծածանման տարածքները մեծացրածներին ու պահպանածներին Բաքվի բանտում պատանդ է պահում, երբ միջազգային դատարաններից հանում են Հայաստանի դրոշը պաշտպանելու համար փաստերը, ֆուտբոլի երկրպագուներին ծեծում:

Ու՞մ համար պետք է հաղթի մարզիկը, ի՞նչ ունի ապացուցելու մարզադաշտ դուրս գալուց: Եթե առաջնորդը կռիվ է տալիս, որ հայերը պարտվեն, իրենք դաշտում ի՞նչ կռիվ ունեն տալու:

Նույնիսկ եթե պարտվում է, ապա ո՞ւմ է պատկանում այդ պարտությունը, ո՞ր գաղափարի սահմաններում է այդ պարտությունը, ինչի՞ համար պետք է զարգանա հայկական սպորտը:

Այդ պարտությունը չի պատկանում հայերին, որովհետև հայերի համախմբման մեթոդներն ու կարիքները ջնջխված են, իսկ սպորտն այդ մեթոդներից է:

Այդ պարտությունը տեր չունի, քանի որ Հայաստանի դրոշը ճղրտվում է խաղաղության մկրատով:

Սպորտը խաղաղություն չէ, այլ կռիվ ու պայքար է, խաղադաշտում դրսևորվող մարդկային կյանքի մոդել է, և խաղաղությամբ խաբող առաջնորդի համար ո՛չ հաղթելու ցանկություն կա, ո՛չ խաղալու շարժառիթ:

Կլինեն հաղթանակներ, գուցե և պարտություններ, բայց կլինի մոտիվացիա, երբ ազատության ու արդարության դիմաց հայերին չեն կաշառի խաղաղութամբ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին