Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Էս տիպի լկտի, օբիժնիկ ու օրենքից անտեղյակ պարեկային ծառայողներ երբևէ չեմ հանդիպել։
Ուրեմն էս երկու «օրինապահները» երեկ գիշեր որոշել են երևի թե ամրագոտի չկապելու հիմքով կանգնեցնել իրենց համար հանգիստ երթևեկող երկու քաղաքացիների, հետո սառը զենք պահելու անհասկանալի կասկածանքով նրանց ոտքից գլուխ խուզարկել, դրանով չբավարարվել և առանց դատարանի որոշման խուզարկել նաև ավտոմեքենան (խուզարկելը որն է․ գլուշիտելով մտել են մեքենայի սրահ, սրահի դիմացի հատվածից դուրս ելել՝ ամեն մի միլիմետրը ստուգելով)։
Նկատելով այս ամենը՝ մոտեցել եմ և պահանջել դադարեցնել այս ապօրինությունը, ինչի կապակցությամբ ստացել զարմանահրաշ պատասխան, այն է՝ տղաներն իրենց կամքով են բեռնախցիկն ու բեռնասրահը բացել։ Ի պատասխան հարցրել եմ, թե արդյոք տղաներն են իրենց հրել ու գցել մեքենայի մեջ, լուսատուներն էլ դրել ձեռքին ու ասել նստատեղերի տակը նայեք։
Ինչևէ, քանի որ ըստ պարեկների՝ այդ գործողությունները բխում էին տղաների կամքից, ուստի առաջարկել եմ դադարեցնել այդ ամենը, քանի որ նույն տղաների կամքը հանկարծակի վերացել է։
Սրանք իրենց հերթին մնալով խոսքի տակ, իրենց «ես»-ը ցույց տալու համար որոշում են այնուամենայնիվ տղաներին ձերբակալել՝ ոստիկանության բաժնում սառը զենք պահելու կասկածանքները ստուգելու նպատակով։ Չնայած յոթ անգամ առաջարկել եմ կասկածը տեղում փարատել, բայց դե սրանք որոշում են առաջնորդվել իրենց հզոր գաղափարով։
Վերջը, տղաներին տեղափոխում են ոստիկանության բաժին, արգելված ոչինչ չեն գտնում, մի հատ էլ այնտեղ են խայտառակվում ու հետո շարունակում իրենց այդ խայտառակ ծառայությունը։
Սա է պարեկային ծառայության մակարդակը»:
|