▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես սովորական շոր հագա՝ ցույց տալու, որ իշխանության գալու նկրտում չունեմ»․ Էլեոնորա Մանանդյան

Օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած լսումներից հետո քննարկման թեմա էր դարձել հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանի հագուստը։
Այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այդ քննադատություններին, Մանանդյանը պատասխանել է․ «Չեմ հետևում, ես սոցցանցերում չկամ, ինձ պատմել են։ Իրենց այդ կախվածությունը կոստյումչիկներից․․․հետաքրքրիր է։ Մենք տեսնում ենք հիանալի մարդկանց, ովքեր գալիս են քաղաքական դաշտ, հաջորդ օրը հագնում են այդ կոստյումը և տեսնում ես, որ ամեն ինչ փոխվել է այդ մարդու մեջ, միակ բանը որ կա՝ վարչապետ դառնալու ձգտումն է։ Եվ որպեսզի չմտածեն, թե նման նկրտումներ ունենք, որ իրենց կարմիր աթոռներն իրենց ձեռքից վերցնելու նպատակ ունենք, ես հագա պարզապես սովորական շոր: Ամոթ է նրան, ով վատ բաներ է մտածում, ոչ թե նրան, ով հագնում է այնպես, ինչպես հարմար է»,- ասել է Մանանդյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին