▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես Ռուսաստանի գուբեռնիան գերադասում եմ թուրքական վիալեթից». Լևոն Ջավախյանի բաց նամակն Ալեն Սիմոնյանին

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԱՄԱԿ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Դու ասում ես, որ ռուսական ռուբլիով մարդկանց գնում են, որպեսզի Հայաստանը կրկին դառնա ռուսական ֆորպոստ։
Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը շարքային հայ քաղաքացուն օգուտ չտվեց։ Այն օգտակար եղավ միայն եվ միայն ձեզ, ձեզ, պաշտոնաբաղձներիդ, աթոռապաշտներիդ, շահամոլներիդ, որպեսզի հայրենիքը դավելու համար ձեր գլխին ոչ ոք չունենաք, ձեր ձեռքը բռնող չլինի, թե երկրի սահմանները կրճատելիս, ձեզ բարեկեցություն ստեղծելիս և թե ազգը գլխատելիս... Արցախի կորուստը և հինգ հազար սերմնացու երեխաների զոհաբերությունը «հանուն ոչնչի», հավիտյանս հավիտենից ձեր կոկորդում է մնալու, ձեր, ձեր, ձեր...
Արևմուտքի թելադրանքով դուք միայն և միայն մի հրաման եք կատարում` Հայաստանը դուրս քաշել Ռուսաստանի ազդեցության ոլորտից... Ռուսաստանը դուրս քշել Հարավային Կովկասից, ահա ձեր գերխնդիրը։ Իսկ այն իրականացնելու համար կա միայն և միայն մի ճանապարհ` դառնալ Թուրքիայի կամակատարը։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի թելադրանքով դուք պատրաստ եք զիջել այն ամենն, ինչ ազգային է և հայկական` պատմական հիշողությունը, ինքնությունը, գենը, կրոնը... Միայն թե պահպանվի ձեր աթոռն ու իշխանությունը, այն էլ մարդկային մի զանգվածի վրա, որն այնքան էլ հայ չի լինելու...
Նայեք ձեր շուրջը, այն ինչ ստեղծվել ու կառուցվել է, արվել է Ռուսաստանի շնորհիվ։ Ռուսը դա արել է հանուն իր շահի` հարավային սահմանները ամրապնդելու համար։ Իսկ դուք քանդում եք այդ ցանկապատը, քանդում եք այն պատը, որ նաև Հայոց ինքնության պատն է...
Այո, ես Ռուսաստանի գուբեռնիան գերադասում եմ թուրքական վիալեթից։ Ես չեմ ցանկանում զրկվել իմ ինքնությունից, ազգային հենասյուններից, պատմական հիշողությունից, երբեմնի Հայոց փառքից և պատվից, որը ըստ Խորենացու եղել է վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ։
Մեզ դեպի Թուրքիա ուղղորդում է Արևմուտքը` հանուն իր ստրատեգիական շահի և ընդդեմ Ռուսաստանի։
Ալեն Սիմոնյան, իմ կողմնորոշման վրա ոչ մի ռուսական օլիգարխ ազդեցություն չի ունեցել և իմ նմանները շատ են հատկապես ինտելեկտուալ շրջանակներում։ Հայոց մտածող խավը հասկանում է, թե հայ ժողովրդի գլխին դուք ինչ փորձանք եք բերում։ Ռուսաստանի հովանու ներքո մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ։ Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ ամեն ինչ խառնեցիք, ինչո՞ւ մեր ֆիզիկական գոյությունը հանուն արևմուտքի շահի և Թուրքիայի նկրտումների դրեցիք հարցականի տակ...
Ալեն Սիմոնհան, իշխանության բաձունքից ստեր մի տարածեք, իմ ու մեր նմաններին անհնարին է փողով գնել, ի տարբերության ձեզ` մեր շահը աթոռի վրա չէ, և ոչ էլ գրպանում։ Ձեր արշինով մեզ չչափեք, մանավանդ, որ մենք ավելի բարոյայան ենք և ավելի խելոք... Մեր շահը ազգային շահն է, իսկ ազգային ոգին և պատկանելությունը անհնարին է գնել...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին