▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս հայրենավաճառը կրկին հայկական հողերն է նվիրում թշնամուն». Հայկ Աթոյան

Հասարակական գործիչ Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս հայրենավաճառը կրկին հայակական հողերն ա ուտում ու նվիրում թշնամուն...
Հայաստանն ունի 10-ը մարզ՝
1. Արագածոտն
2. Արարատ
3. Արմավիր
4. Գեղարքունիք
5. Կոտայք
6. Լոռի
7. Շիրակ
8. ՍՅՈՒՆԻՔ
9. Տավուշ»:

***

Գործարար Գևորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման էկրանապատկերն ու գրել․ «Իսկ մինչ այդ, առաջին անգամ դաշտ նետվեց «Երևան և 9 մարզեր» եզրույթը։

Հ.Գ.

Հետաքրքրության համար չափեցի. Սյունիքի ամենամոտ բնակավայրից (Գորհայք) մինչև Սևանա լճի մոտակա կետ (Մարտունի) 110 կմ է, իսկ Շիրակի մարզի ամենամոտ բնակավայրից (Ջաջուռ) մինչև Սևանա լճի մոտակա կետ (Ծովագյուղ)՝ 112 կմ։

Բայց հզոր վարչապետը արդեն չափումներ է կատարել ու որոշել, որ Սյունիքի բնակիչները Սևան չեն գնում ու առհասարակ ՀՀ մյուս մասի հետ կապ չունեն»։

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ստորև. «Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27-ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից և 9 մարզերից։ Ընտանիքով Սևանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։
Երևանի և հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա․ դեռ բոլորովին վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, անհասանելի ճոխություն։ Այսօր Հայաստանում ռեստորաններն ու սրճարանները սնկի նման են աճում, այդ ռեստորաններ և սրճարաններ այցելելը ծախս է․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Ընդ որում, ընտանիքով ռեստորեն գնալու երբեմնի նյարդը լիարժեք վերացած է, որովհետև ռեստորաններն ու սրճարանները վաղուց քրեածին հղփացածների տիրապետության տարածք չեն։
Մարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6-7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչեւ օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղեւորությունները աճել են պատիկներով։ Հասկանու՞մ եք, պատիկնեով։ Ամեն ուղեւորություն ծախս է, շոշափելի և էական ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու՞ նախկինում այս մասշտաբներով չէր արվում։
Այո, կա դժգոհություն, որ կարելի էր օրենքով նախատեսված հարկերի 50 տոկոսը վճարել, մնացած մասի 25 տոկոսը տալ տարբեր պաշտոնյաներին, ու մնացածը պահել․․․ ու ծախսել ավտոմեքենաների՝ ճանապարհային փոսերի մեջ ջարդուփշուր եղած մասերը փոխելու, քառակի ավելի թանկ ավիատոմսեր գնելու, մանկապարտեզների բացակայության պատճառով երեխաներին փողոցներում մեծացնելու հետեւանքների ու առողջապահական ծախսերի և այլնի վրա։
Կներեք, բայց սա բացարձակապես անընդունելի դժգոհություն է, որովհետև քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը որքան գումար է ծախսում իր բերեկեցության վրա, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե տեղական և պետական բյուջեները որքան են ծախսում քաղաքացիների բարեկեցության վրա։
Իսկ որ այս բանաձեւը աշխատում է, երևաց հուլիսի 27-ին՝ Վարդավառին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին