«Մեր էս «հրաշք» կառավարության գալուց հետո «հրաշք» ճանապարհ ենք անցնում՝ ամեն օր ինչ-որ բան ենք կորցնում»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է դերասան Լևոն Հարությունյանը։ Անդրադառնալով Եկեղեցու դեմ սկսված արշավին՝ Հարությունյանն այն որակել է դրսից՝ Նիկոլ Փաշինյանի «թագավորների» կողմից ստացված հրահանգ․ «Երբ Գարեգին Բ-ն տարբեր տեղերում բարձրաձայնում է Արցախի մասին, իրա (Նիկոլ Փաշինյանի) գծած սահմանից այն կողմ «տղամարդ» Ալիևը երևի ղզղնել, ձյաձի վրա գոռացել ա»,- ասել է Հարությունյանը՝ կոչ անելով ժողովրդին չլսել «այդ երևույթի» ելույթները, հերթական անգամ չսխալվել։ «Տարիներ շարունակ գոռում եմ՝ որձ տղերք են պետք էս երկրին, հիմա տեսեք ի՜նչ տղերք են ԱԺ-ում, ինչե՜ր են խոսում, մեռնեմ ես դրանց ջանին, Փաշինյանի պամպերսներն են դարձել էդ տղերքը, շեֆը մի բան բլթացնի, ոնց են թռնում, դոշ տալիս»,- նշել է Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ գալու է այն մեկը, ով տարբերվելու է ՀՀ նախորդ ղեկավարներից։ ***
Դիտեք նաև՝
|
«Էս երկրին որձ տղերք են պետք․ ԱԺ-ում նստածները Նիկոլի պամպերսներն են»․ Լևոն Հարությունյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Շոու-բիզնես ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին