Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ աղբյուրներն ասում են, որ էս «բարերարը» առնվազն 2015-2016 թվերից բուռն գործունեություն ա ծավլելուց եղել: Էդ թվերին, երբ սա արդեն 28-30 տարեկան էր, ակտիվ «որոնումների» մեջ ա եղել Օղակաձև այգու տարածքում, որտեղ նաև տարատեսակ աշխատանքներ է ունեցել:
Այդ թվերին դեռ անչափահաս պատանիներին պարբերաբար մոտեցել ու անչափահաս աղջիկներից է հետաքրքրվել, պարծեցել է պարբերաբար, որ էսօր 15 տարեկանի էս արեցի, էն օրը 14 տարեկանի էն արեցի: Ականատեսների վկայությամբ, պատմելիս է եղել, որ կոնֆետ-բոմբոներկայով ա սիրաշահելիս եղել, նաև պարբերաբար կրկնելիս է եղել, որ 15 տարեկանը էլ երեխա չի...
Այսինքն, ստացվում է, որ նույն մարդը, ով, ի դեպ, դատվածություն էլ ունի անչափահասի հետ սեռական հարաբերության համար և պատիժը նշանակվել է պայմանական, որովհետև ամուսնացել է էդ զոհի հետ (ենթադրաբար՝ 17 տարեկանը լրանալուց հետո), դեռ առնվազն 10 տարի առաջ ակտիվ հետաքրքրվածություն է ցեւցաբերելիս եղել այս տարիքային խմբի աղջիկների հանդեպ ու իր իսկ բերնով նկարագրել է «բարերարության» նույն սխեմաները, որոնց մասին իմացել ենք 2026 թվականին:
Մեր պանծալի իրավապահներին թերևս օգնենք, քանզի դրանց աշխատանքի արդյունավետության և կոմպետենտության աստիճանն այնքան բարձր էր, որ Վեդու գործով 5 բարձրաստիճան մարզային ոստիկան, քննիչ ու դատախազի գործից հանեցին:
Ուրեմն, հարգելի ոստիկանություն, քննչական ու դատախազություն, առկա են հիմքեր կասկածելու, որ գործ ունենք սերիական պեդոֆիլի հետ, ով տարիներով արել է իր սև գործը՝ մնալով անպատիժ: Հաշվի առնելով սա՝ ինչպես նաև դեռևս դրա միակ հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ այլ ընտանիքների էլ է «բարերարություններ» անում (առնվազն 6 անչափահասով մի ընտանիքի հետ էլ հեռախոսով խոսում են տեսանյութում), պետք է միջոցներ ձեռնարկեք՝ պարզելու սրա հնարավոր զոհերի ամբողջ շրջանակը:
Կասեք խորհուրդի կարիք չունե՞ք: Ղալլաթ եք արել, որովհետև վերջին օրերի իրադարձություններհը ցույց են տալիս, որ Նիկոլի իրավապահ համակարգը գերարդյունավետ է միայն նիկոլական չպատարագների մասսովկա ապահովելու ու մասսովկային պաշտպանելու, սենց գործերը պարտակելու և ընդդիմադիրներին բռնաճնշելու հարցերում, և կա լուրջ հավանականություն, որ ձեռքներդ սերիական պեդոֆիլ ընկնի ու ինչ-որ ստից պատժաչափով պրծնի:
Հ.Գ. Էս «բարերար» կոչեցյալը մոլի նիկոլական ա եղել առնվազն 2018 թվին, ֆեյսբուքյան էջում էլ երևում է համահունչ կոնտենտ:
Հ.Գ.Գ. Առ էս պահը բացարձակ հասկանալի չէ, թե ինչու էր ողջ իրավապահ բլոկը, որտեղ ներքին թշնամանք անգամ կա, փեշերը փռած սրան ու էն երկու քյոփակին պահում:


