▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երթևեկությունը վատացնող որոշումների արդյունքում Երևանում բոլոր ժամերին խցանումներ են». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենակ ի՞նձ է թվում, որ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատողները կենտրոնացած աշխատում են Երևանում խցանումների մեծացման ուղղությամբ:
Ամռանը, երբ Երևանը դատարկ է ու խցանում հազվադեպ էր լինում՝ հիմա բոլոր ժամերին խցանումներ են, հիմնականում բացահայտ վատ, երթևեությունը վատացնող որոշումների արդյունքում:
Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի սեպտեմբերից»:

***

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սարյանի միակողմանի դարձնելուց հետո անզեն աչքով էլ երևում է, որ փողոցի ուտիլիզացիան կտրուկ ընկել է։ Բնականաբար փողոցի շարժը տեղափոխվել է կողքի փողոցներ։
Ուրեմն, կիսադատարկ Սարյանով հասել եմ մինչև Պուշկին, հետո մոտ 1 ժամում հասա Պուշկին-Պրոսպեկտ խաչմերուկ, հետո նորից կիսադատարկ Պուշկինով շարունակեցի։ Պետք չի տրանսպորտի մասնագետ լինել, հասկանալու համար, որ փողոցների թողունակությունը ճիշտ չի օգտագործվում։
Նույն կիսադատարկ փողոց ու կտրուկ խցանում վիճակն է բոլոր նոր միակողմանի դարձրած փողոցներում։
Մարդ մինչև քաղաքապետ ու քաղաքապետարանի չինոովնիկ դառնալը պետք է գոնե 5-րդ դասարանի մաթեմատիկա իմանա»:

***

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Կան մարդիկ, որոնք շատ հազվադեպ են սխալվում
Կան մարդիկ, որոնք սխալվում են, ընդունում են իրենց սխալն ու ներողություն խնդրում
Կան մարդիկ, որոնք անդադար սխալվում են, երբեք չեն ընդունում իրենց սխալը, մինչև վերջ իրենց սխալն առաջ են տանում, սարսափում են բացահայտել իրենց տգիտությունը, մյուսներին վերաբերվում են մեծամտորեն և ինքնահավան եսասիրությամբ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին