▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչին ծեծել են ու նրանից հափշտակել 250 հազար դրամի օծանելիք

Արդեն տեղեկացրել ենք, որ հարձակվել են հայտնի երգիչ Գևորգ Գևորգյանի վրա ու  ծեծի են ենթարկել նրան:

ԱրմԼուր-ը գրում է, որ կայքին հասած տեղեկություններրի համաձայն նրա մոտից հափշտակել են  մոտ 250 հազար դրամի օծանելիք:

Գագիկ Շամշյանն էլ  հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «Մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:

Ֆոտոլրագրողը գրել էր, որ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին