▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխաս սիրո պտուղ է․․․Երբ պահը գա՝ երեքով նկար կտեղադրեմ»․ Վարդան Սարգսյան

«Ուրախ եմ, որ երեխաս սիրո պտուղ է։ Երեխա ունենալու որոշումն ինձ մոտ կտրուկ էր։ Ես ուզում եմ ևս մեկ երեխա ունենալ և շատ ուզում եմ աղջիկ ծնվի»,- իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը, ում բալիկի ծնունդը մի շարք մեկնաբանությունների առիթ էին տվել․ «Մեկնաբանությունները շատ էին, երբ տեղադրեցի նկարը մեկ միլիոն տարբերակներ հնչեցին՝ որտեղի՞ց ծնվեց, ամուսնացա՞ծ է և այլն։ Ինչ-որ բլոգերներ փորձեցին դիտումներ ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ իր բալիկի ծնունդը ոգեշնչել է նրա ընկերներից շատերին, ովքեր ևս որոշել են երեխա ունենալ։
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ով է բալիկի մայրիկը, Վարդանն ասաց․ «Ես թույլ չէի տա, որ այսքան սպասված երեխան ծնվեր որևէ մեկից։ Պարտադիր չի, որ մենք երեքով նկարներ տեղադրենք, իմ էջերում անձնական կյանքիս վերաբերյալ հրապարակումներ չեմ անում։ Երբ պահը գա, ես դա կանեմ»,- ասաց նա։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին