Քաղաքացիները բազմիցս են բողոքել, որ Երևանի փողոցները դարձրել են բաց ու վտանգավոր շինհրապարակներ՝ նկատի ունենալով բեռնատարների երթևեկը մայրաքաղաքի փողոցներում օրվա բոլոր ժամերին, ինչի հետևանքով ընթացքում առաջանում են նաև վթարային իրավիճակներ։
Այսօր էլ մեր ընթերցողները լուսանկարներ են ուղարկել՝ ահազանգելով, որ «Երեմյան» և «Անի» ընկերությունների առաքիչներն՝ իրենց մեքենաների կայանման հետևանքով օրվա բանուկ ժամին, երբ բոլորը շտապում են աշխատանքի, Մուրացանի փողոցի մի հատվածը միակողմանի են դարձրել՝ ստեղծելով նաև վթարային իրավիճակ։
Նյութի գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Երեմյանն է՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիրը։
Դիտեք նաև՝