▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ, Ջերմուկի հատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն հայկական դի՞րք է գրավել

Երկիր․am-ը գրում է, որ կայքին հասած տեղեկությամբ՝ ադրբեջանական կողմը երեկ՝ հուլիսի 26-ին, Ջերմուկի հատվածում հայկական դիրք է գրավել։

«Լուրի իսկությունը ճշտելու նպատակով  դիմեցինքն ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։

Ի պատասխան մեր հարցման Արամ Թորոսյանը նշեց՝ «Չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, որից հետո Ջերմուկ քաղաքի տարածքը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման հիմնական ուղղություններից մեկը», -գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին