▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում բազմաթիվ շենքերի շինարարությունը կանգնել է, որովհետև ժողովուրդը չի կարողանում տներ գնել»

«Երևանում լուրջ խնդիր ունենք, բազմաթիվ շենքերի շինարարությունը կանգնել է, որովհետև ժողովուրդը չի կարողանում տներ գնել: ԿԲ-ն 6,75 տոկոսով վարկեր է տալիս բանկերին, բայց բանկերը մի 10 տոկոս էլ ավելացնում են վրեն, 15-25 տոկոսով հիպոթեքային վարկեր են տալիս ժողովրդին, իսկ զարգացած երկրներում ԿԲ-ն 4-4,5 տալիս է, բանկերը 0,5-1,5 տոկոս են ավելացնում ու ժողովրդին վարկ տալիս»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարց բարձրացրեց ընդդիմադիր Պեդրո Զարոկյանը: «Արդյո՞ք կոռուպցիոն գործարքներ չեք տեսնում ԿԲ-ից ու բանկերի մենաշնորհային դիրքերից: Պարոն Ավինյանն աչքերն է ֆռռացնում. ստեղ լուրջ խնդիր կա: Այս հարցը պետք է բարձրացնեք՝ որպես քաղաքապետ»,- շարունակեց ավագանու անդամը:

***

«Պարո՛ն Ավինյան, մի հատ իմ աչքերի մեջ նայեք՝ բան ասեմ. մեկ-մեկ իմ ելույթները դրեք, լսեք: Էս խնդրի մասին տարիներ առաջ եմ ասել, ասել եմ, որ շինարարներն էս օրին են ընկնելու, որ քաղաքացիներն անտուն են մնալու, ասել եմ, որ գույքահարկը շատ եք բարձրացնում, ո՞ր մեկն եք լսում: Ասում եք՝ եկամուտների մեջ չենք պլանավորել, էտի նորմալ ա՞: Պատրաստ եմ մի օր անվճար բացատրել բյուջետային պլանավորումը»,- հայտարարեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը: Քննարկվում է Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի արտոնություններ սահմանելու ու համայնքի բյուջեից վճարումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող եկամուտների հաշվառման պետի ժպ-ն ասաց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները: Բազմաթիվ կառուցապատողներ ապագայում կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա խոստացված բնակարանները: Հաշվի առնելով խնդիրները՝ առաջարկվում է հնարավորություն տալ ավագանուն Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակաանների կառուցապտողների նկատմամբ կիրառել արտոնություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին