▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երգիչ-երաժշտի են դանակահարել ու թալանել

Թարմացված․ Մամուլը գրում է, թե ասում են՝ հարձակման ենթարկվածը 26-ամյա Գևորգ Գևորգյանն է:

***

Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է: Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և հայտնաբերել են նրանց: Ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ-երաժիշտ է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին