▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող ավտոբուսները. 9 վիրավոր կա

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտուբուսները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսները հաշվառված են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում «Zhong Tong»-ը սպարակում է թիվ 57 երթուղին, «MAN»-ը սպասարկում է թիվ 3 երթուղին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին