▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը կսահմանափակվի

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը։ 1-6-րդ դասարանների աշակերտներին կարգելվի դասապրոցեսի, դասամիջոցի և միջոցառումների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոս։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է հեռախոս տանի դպրոց, այն կհանձնի դասղեկին, կպահվի համապատասխան վայրում, և միայն դասերից հետո կկարողանա վերցնել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ «Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Բացառությամբ կօգտագործվի միայն կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, դա կարող է լինել շաբաթական մեկ-երկու անգամ»,- ասաց Խաչատրյանը՝ առաջարկելով մինչև տոտալ արգելումը 15 դպրոցներում մոնիթորինգ իրականացնել և տարավերջին գնահատել ցուցանիշներն ու առաջադիմության որակը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց վերջանական որոշում կայացնելուց առաջ ամփոփել բոլոր կարծիքները․ «Իհարկե դպրոցականները կընդվզեն մեր որոշման դեմ, սակայն կրթության որակի, առօրյայի և նույնիսկ նրանց երջանկության վրա այս ամենը դրական է ազդելու»,- նշեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին