Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ. Զախարովան՝ ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ–ից ներկայացված պատճառի մասին. «ՀՀ իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունները, ինչպես նաև բարեգործությունը նախընտրական շրջանում»:
Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից, սակայն հայ պաշտոնյաները դժվարացել են պատասխանել: Զախարովան նշել է, որ այս ամենը, կարծես, փորձ է «մաքրելու» երկրում Ռուսաստանի մասին որևէ հիշատակում: Նա նաև հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսից ի վեր Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, Եվրասիան և Ռոսսոտրուդնիչեստվոն մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն են մատակարարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին: Սակայն, Երևանը դժգոհությունն ուներ նաև այդ ժամանակ:
«Հասավ նրան, որ, պաշտոնական ալիքներով հայտարարում էին. «Շնորհակալություն, պետք չէ»: Հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը:


