▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընտրիր ՔՊ-ին և դիմավորիր ադրբեջանցիներին»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ:
«Ինչո՞ւ դուք չեք զոհվել» թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո՝ վարդենիսցիներին, հետո ճամբարակցիներին և այդպես շարունակ:
Իսկ, երբ Արարատի մարզի Տիգրանաշենով ու Տավուշի մարզի Կայան-Այգեհովիտով անցնողների մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցնեն, իրենց ձևերով ստուգեն, ովքեր դուրները չգան՝ տանեն Ղազախ կամ Սադարաք, այն ժամանակ հաստատ երանի եք տալու անցյալին, անիծելու եք ձեզ ու ՔՊ-ի քվեաթերթիկը:
Այնպես, որ հարգելի՛ հայրենակից, ընտրիր ՔՊ-ին և դիմավորիր ադրբեջանցիներին: Ընտրի՛ր ՔՊ-ին և աստիճանաբար պատրաստվիր հայրենազրկման»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին