▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմա Մանուկյանը իր և ամուսնու հարաբերությունների մասին սկանդալային հայտարարություն է արել

Դիտեք նաև՝

Դերասանուհի Էմմա Մանուկյանը այս շրջանում ներգրավված է «Վերջին զանգ» հեռուստասերիալում ու նրա անձի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են։ Դերասանուհին մեկ անգամ չէ, որ խոստովանել է՝ աշխատանքն իր համար կյանքի առաջնահերթություններից է, իսկ ամուսինն ու դուստրը սովորել են նման ապրելաոճին.

«Սառան սիրահարված է դրամատիկական թատրոնին։ Բոլոր ներկայացումներն անգիր գիտի։ Հաճախում է նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Թատրոնում ընկերներս շատ են սիրում նրան։ Մի խոսքով՝ կուլիսներում է մեծանում։ Ինքն էլ իր աշխարհն ունի։ Հայրն էլ է զբաղված. փորձեր, նկարահանումներ։ Մեզ համար բնական է դարձել մեր կենցաղը։ Ճիշտ է, կողքից մեկ-մեկ լսում եմ, թե՝ ձեր ընտանիքում յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում։ Մեզ համար դա դարձել է սովորական, առօրյա։ Այո, դա մեր կյանքն է եւ մենք երջանիկ ենք։ Արվեստում մեր հայացքները նման են, եթե չասեմ՝ նույնը։ Եթե ես կարդում եմ ու հասկանում, որ տվյալ դերն ինձ համար ընդունելի չէ կամ, ուղիղ ասած՝ ամուսնուս սրտով չի լինի, միանգամից մերժում եմ»,- նշել էր Էմման։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին